Գրքեր

․․․Մեռնել, բայց չտեսնել
օտարի պղծիչ գարշապարը հայ երկրի վրա։

Գրքեր

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Կուզե՜ի, որ իմ խոսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդություն, առաջին հաղորդության ազդեցությունն ունենար: Կուզե՜ի, որ քեզ համար գրված խորհրդածությանս այս էջերը ընդունեիր, ինչպես ծարավ դաշտը ցողն է ընդունում: Հոգեփոխել քեզ կուզե՜ի ճշմարտության ուժով, փրկել քեզ և քո միջոցով գաղութահայությունը կեղծիքի գերությունից: Եթե դու չես, թող խոստովանեմ` գաղութներում միայն քեզ եմ հավատում, եթե չես կամ պիտ չդառնաս ճանապարհ փրկության մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճանապարհ՝ դեպի գերեզմանատուն: Եթե դու էլ պիտի նմանվես այն սերունդներին, որոնցից «մի բուռ հող» իսկ չի մնացել, օտարի լուծը և տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը: Որբ, գաղթական հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր: Եվ պիտ երկարի խաչելության հոգեվարքը և ուշանա հարությունը ցեղիդ: Չէ՛, չէ՛, ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն և Հային: Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված և վրիժակ սերունդ` դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ: Ես հավատում եմ քեզ, և, ահա՛ թե ինչու եմ քեզ ուղղում իմ առաջին «Bon quart»-ը: Դա քառորդապահի իմ աղաղակն է ուղղված քեզ, աղաղակը, կանչը նավաստիների, որ գիշերներն իրար կուղղեն ամեն քառորդ ժամ: Bon quart! Խռովահույզ է ծովը, խավարը՝ անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կա նավի համար: Սակայն, նավազներն արթուն են, պատրաստ և սթափ: Նավը` ալեկոծ, բայց անսույզ պիտ հասնի նավահանգիստ: Այս խռով, խավար և նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ և իրական է վտանգը մեր ցեղի համար, քեզ, հա՛յ երիտասարդություն, ես քեզ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:

Յիշիր պատերազմը

Կայ մարդը՝ կայ պատերազմը

Մարդն ու պատերազմը միաժամանակ են յայտնուել մեր երկրագնդի վրայ։ Այսպէս է վկայում մարդկային ցեղի պատմութիւնը, որը չունի մի հատիկ էջ, որ գրուած չլինէր արիւնով։ Մարդը աշխարհ է եկել սեղմուած բռունցքով, որ իր առաջին զէնքն է եղել՝ միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, ոչնչացնելու այն ամէնը, ինչ որ սպառնացել է իր գոյութեան։ Նա իր թշնամին է համարել այն բոլոր ոյժերը, որոնց գոյութեան փաստը այս կամ այն ձեւով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատութեան»։ Եւ եթէ մի օր միանալով իր նմաններին, մղուել է վարելու ցեղային՝ եւ ապա դարեր յետոյ պետական կեանք, դա եղել է ոչ թէ գոյութեան պայքարին վերջ տալու ցանկութեամբ, այլ այդ վերջինը աւելի հեշտ եւ արգասաւոր դարձնելու նպատակով։ Առաջին կազմակերպութիւնը, որին ծնունդ է տուել մարդը, եղել է զինուորականը. ինչպէս եւ առաջին արուեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարուեստը։ Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակեաց էր՝ դէմ յանդիման բնութեան ոյժերին։ Նոյնն է մնացել եւ այսօր, որպէս անդամ հասարակութեան ու պետութեան։ Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջութեան բոլոր աստիճանների վրայ։ Մշտական կռուի մէջ էր, որ նա ստիպուած էր ապահովել իր սնունդը։ Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն կեանքը։ Մի օր էլ, երբ իր նստակեցութեան հետ ծնունդ առաւ սեփական հողի գաղափարը՝ պատերազմը բորբոքուիլ սկսաւ եւ հայրենիքների շուրջը։ Այսպէս, արիւնն է գծել եւ դեռ արիւնն է գծում մարդկային ցեղի ուղին։ Ճիշդ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամբով փոխուած են միջցեղային պայքարի զէնքերն ու ձեւերը, բայց դրա էութիւնը մնացել է նոյնը։

ՀԱՎԱՏԱՄՔ

ՀԱՎԱՏԱՄՔ

«Հայ դատ» կազմակերպությունը առաջիններից մեկն էր, որ հրատարակել է ՆԺԴԵՀԻ ստեղծագործություններից: 1991 թ. 10000 օրինակով տպագրվեց «Հավատամք» գրքույկը, որը սպառվեց մեծ արագությամբ: Այժմ ասպարեզում առկա են Նժդեհի մասին կամ նրա ստեղծագործություններից հրատարակված` շուրջ երեք տասնյակ գիրք: «Հանուն հայրենիքի» հասարակական կազմակերպությունը ձեռնարկելով «Հավատամքի» երկրորդ հրատարակությունը պահպանել է Հովիկ Վասիլյանի ընտրած հատվածները առանց լրամշակման:

ԵՐԿԵՐ ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

ՀԱՎԱՏԱՄՔ

Գ. Նժդեհի «Երկեր»-ի առաջին հատորում ամփոփված են նրա գաղափարախոսական, հրապարակախոսական և իմաստասիրական բնույթի աշխատությունները և հոդվածները, որոնք ներկայացնում են Նժդեհ հայրենասերին, իմաստասերին ու հայ ժողովրդի ոգին արժևորողին: Հատորում մեկտեղված երկերն ունեն կարևոր արդիական և դաստիարակչական նշանակություն: Սույն հրատարակությունը հայ իրականության մեջ Գ. Նժդեհի երկերի մինչ այժմ եղած առավել ամբողջական ժողովածուն է:

ԵՐԿԵՐ ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Գ. Նժդեհի «Երկեր»-ի երկրորդ հատորում ամփոփված են Լեռնահայաստանի գոյամարտի մասին պատմող նրա հուշերը, հոդվածները, խորհրդային բանտերում գրած նամակները և ազգային կուսակցական կյանքին առնչվող նյութերը, որոնք ներկայացնում են հայրենիքի ճակատագրով ապրող Նժդեհ հայրենասերին և զորավարին: Հատորում մեկտեղված երկերն ունեն կարևոր արդիական և դաստիարակչական նշանակություն: Սույն հրատարակությունը հայ իրականության մեջ Գ. Նժդեհի երկերի մինչ այժմ եղած առավել ամբողջական ժողովածուն է:

Գրական երկեր

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեhի գրական ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 2003 թ., ուր զետեղված էին 1910-1918թթ. Այսրկովկասի մամուլում հրատարակված նրա չափածո ու արձակ քերթվածները, ասույթները, էպիգրամներն և այլ բնույթի գործերը: Ներկա հատորյակը Նժդեհի 1903-1919թթ. գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է, քանի որ ներառում է նաև Վենետիկի Ս. Ղազար կղզում պահվող նրա ավելի քան քառասուն նորահայտ աշխատանքները: Վերջիններիս լուսապատճենները, որոնք գրեթե չեն տարբերվում բնագրերից, տրամադրվել են Մխիթարյան միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանի կողմից, ով նաև ժողովածուի խմբագիրն է:​Ժողովածուի մեջ զետեղված են նաև հայ գրականությունն ու լեզվամշակույթը բարձր գնահատող այդ մեծ հայի տարբեր գրվածքներից քաղված մոտ 450 ասույթ և մտամասունք:

Ազգային Պետական Հավատամք

Գարեգին Նժդեհ

Գիրքը կազմել է «Անմար Կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Ասյա (Ալլա) Բարխուդարյանը, և տպվել է նույն կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի նախագահ, մեծ հայրենասեր, բարերար Հարություն Կարմիրյանի միջոցներով։

Գարեգին Նժդեհ (փիլիսոփայական ճեպանկար)

ՀԱՏԸՆՏԻՐ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ես ճշմարտութիւնե ր գիտեմ, որոնցից մէկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասար - դութեան: Նայելով քեզ, հա՛յ երիտասարդութիւն, վարդագոյն լաւատեսութեամբ չեմ լցւում ես: Երէկ դու աւելի յուսատու էիր քան այսօր: Իսկ մեր վաղը, մեր ապագա ն կախւած է մեր ներկայից: Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր - այսօր, երբ դու նւազ խոստմնալից ես, երբ քո մէջ, շնորհիւ մեր օրերի նիւթապաշտակա ն ոգու եւ համատարա ծ յուսալքութեան, թուլացել է պաշտամունքը երկու աստւածութիւնների՝ հայրենի ժողովուրդի եւ երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրէցօր աճում է յոգնածների, ուղեկորոյսների եւ դարպընթաց եղածների թիւը: Քո մի մասի մտքի ու սրտի սնունդը, աւա՜ղ, չի կազմում «առիւծոսկրի ուղնուծուծը»: Տկարանալով բարոյապէս, դու մեր մէջ թուլացնում ես մեր ժողովրդի լաւագոյն ապագայի յոյսը: Ահա թէ ինչո՞ւ ուզեցի մտերմաբար մի քիչ խօսել քեզ հետ, ուզեցի օրագրիս մի քանի անարւեստ էջերով - ծնունդը իմ խորհրդածութիւնների - ստիպել քե՛զ եւս մտածելու մեր վաղւայ մասին:

Ցեղակրոն Շարժումը

Ա) Ցեղակրոն շարժման պատմությունը

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»: Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը` սկզբնավորելով Համահայկականության տեսությունը: 1933թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «Ծրագիր-Կանոնագրում» կազմակերպության ստեղծման նպատակն ամրագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան…»:

«Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը»

Գարեգին Նժդեհ

Գիրքը ներկայացնում է հայ անվանի զորավար, անզուգական մտածող, փայլուն պետական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցյալ դարի 30-ական թվականների Սփյուռքում իրականացրած ազգանվեր գործունեությունը, մասնավորապես՝ նրա կողմից սկզբնավորված Ցեղակրոն Եվ Տարոնական շարժումների պատմույունը, դրանց նախաձեռնած պատմական անհրաժեշտությունն ու գաղափարախոսությունը, ինչպես նաև՝ փորձ է կատարվում ներկայացնել Նժդեհի տեսական ժառանգության՝ որպես մի ամբողջական ազգային գաղափարախոսության, արդիականությունն ու կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Հատընտիր

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը: Սույն ժողովածուն Հայկ Ասատրյանի գործերի՝ մինչ այսօր եղած առավել անփոփ հրատարակությունն է:

ԱՐԹՆԱՑԻ′Ր, ՀԱ′Յ ՄԱՐԴ

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Ասատրյան Հայկ, Արթնացի′ր, հա′յ մարդ: Նվիրվում է Հայկ Ասատրյանի ծննդյան 120-ամյակին: «Հայրենիք» մատենաշար, թիվ 34: Հրատարակիչ` «Հայրենիք» ակումբ, Երևան, 2020, 145 էջ: Ժողովածուի մեջ ամփոփված են Հայկ Ասատրյանի «Մտածումներ հայկական ճգնաժամի, հայ յեղափոխութեան եւ Մայիս 28-ի մասին» և «Ցեղանենգ շէյթանը» գրքույկները («Հ. Ա.» ստորագրությամբ հրատարակվել են Սոֆիայում 1933թ. «Ռահվիրա» տպարանում, «Նայիրի» մատենաշարով), երեք հոդվածները, նրա մասին Կարո Գևորգյանի, Սոսյաց տղայի (Կարո Մեհյան), Ավոյի (Ավետիս Թումոյան) հուշ-հրապարակումները և ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից կատարված հարցաքննության պահպանված քաղվածքը: