Եղի՛ր արթուն, արթուն ցեղակրոն

Մահ Չկայ,մեռնում է փոքրոգին
մեռածն է մեռնում

Ազգ, հայրենիք, պետություն

Ապագան վտանգված ժողովուրդների
վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է

Արիությու՛ն, մեզ պետք է արիություն

Երբ ցեղակրոն է ժողովուրդը
նրա սակավաթվությունը դառնում է երկրորդական

Գարեգին Նժդեհի կյանքը

1886թ

Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Նժդեհը Եղիշե Տեր-Հարությունյանի և Տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքի չորրորդ զավակն էր։

1915թ

Ապրիլ

Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հայկական կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Դիլումնի ճակատամարտին, որը ղեկավարում էր հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1920թ

Օգոստոսի 25

Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը:

1921թ

Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա լքել է Զանգեզուրըիշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։

1955թ

դեկտեմբերի 21

Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտւմ 1955 թվականի դեկտեմբերի 21-ին։

Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ։ Գարեգին Նժդեհ

Ցեղակրունություն

Ցեղակրոնություն, դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում։ Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից։ Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը։

Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ։Ցեղակրոնություն․ Ա

Ցեղակրոնը ցեղամարդ հայի գաղափարատիպ տեսակն է։ Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտի, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե նա ապրում է ցեղորեն։ Ցեղակրոնը ատում է վախկոտություն։ Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ վախենալ մեկի համար կնշանակի անպատվել նրան։ Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշևիկին և դրանց հայադավ գործակալներին։ Նա ժխտում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը։ Ցեղակրոնը ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի։ Նրա համար սրբազան են հայրենիքի անկախության գաղափարը և այն խորհրդանշող նվիրական Եռագույնը։ Ցեղակրոնը գիտի, որ Հայրենիքի իրական անկախությունը արյամբ և զոհաբերությամբ են նվաճվում։ Ցեղակրոնը իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունի, քանզի գիտի, որ սերնդատվությամբ է ապահովվում ցեղի շարունակությունը։ Ցեղակրոնը որևէ գիտության, արվեստի կամ արհեստի մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ։ Ցեղակրոնը հնազանդ է ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի։ Ցեղի կա՛մքը - ահա նրա գերագույն հրամայողը, դա ցեղի հաղթանակելու ու հարատևելու կամքն է։ «Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնաշատ է», նա դատարկախոս չէ՛ և խոսում է միայն «ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում և ուսուցանում է գործելու համար»։ Ցեղակրոնը քարոզիչ է։ Ցեղակրոնը քարոզչության հիմնական նպատակը նոր ուխտակից գտնելն է։ Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է

Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը - դա հնազանդվելն է ցեղիս։Ցեղակրոնություն․ Բ

Ըստ ցեղակրոնության, ազգային միասնության միակ գրավականը ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական և քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են հայ լինելու հանգամանքով։ Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն հայ ցեղի և Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր «ես»-ը։ Ցեղակրոնությունը, որն ունի ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներն ու անհատ հայերին պատվիրում է՝ առջաին հերթին լինե՛լ հայ. մնա՛լ հպատակն ու մարտիկը ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից և աշխարհում գտնվելու վայրից։ Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, ցեղակրոնությունն անհաշտ է կուսակցամոլության հետ։ Նժդեհը վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով: Գարեգին Նժդեհ

Լավագույն Գրքեր

Նժդեհ

Որդիների Պայքարը Հայրերի դեմ

Նժդեհ

Հիշիր պատերազմը

Նժդեհ

Հավատամք

Նժդեհ

Երկեր 1

Նժդեհ

Երկեր 2

Ի՞նչ ես մտածում, տարագի՛ր հայ: Դեռևս շարունակում ես մնալ կես ժողովուրդ, կես ազգ, կես աշխարհաքաղաքացի փերեզակ…..: Դու դեգերում ես քեզնից դուրս, դու կորցրել ես ինքդ քեզ… Հայկ Ասատրյան

Վերջին Նորությունները

card__image
Նժդեհ

Գարեգին Նժդեհ

Ցեղակրոնը հնազանդ է ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի։ Ցեղի կա՛մքը - ահա նրա գերագույն հրամայողը, դա ցեղի հաղթանակելու ու հարատևելու կամքն է

card__image
Համայնք

Ցեղակրոն Համայնք

Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծածին իրենց արիության մեջ, աստվածացան իրեն հոյակապ նվիրումով

card__image
Ցեղակրոն

ՑԵղակրոնություն

Ի՞նչ ես մտածում, տարագի՛ր հայ: Դեռևս շարունակում ես մնալ կես ժողովուրդ, կես ազգ, կես աշխարհաքաղաքացի փերեզակ…..: Դու դեգերում ես քեզնից դուրս, դու կորցրել ես ինքդ քեզ…

Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծածին իրենց արիության մեջ, աստվածացան իրեն հոյակապ նվիրումով - որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար։ Ցեղակրոնթյուն

Մեր Մասին

Ցեղակրոն Համայնք

«Ցեղակրոն Համայնք»-ի նպատակը Ցեղակրոններին մեկ հարթակում համախմբելն է: « Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։ » Գ. Նժդեհ Միասին Ցեղակրոններս կլուծենք բազմաթիվ թե´ ներքին և թե´ արտաքին խնդիրներ: Հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակը անհագստացնող է, որն էլ բերեց « Ցեղակրոն Համայնք»-ի ստեղծմանը:

❗️« Ցեղակրոն Համայնք»-ը քաղաքական շարժում չէ:

❓Ինչպես են կայացվում որոշումներ « Ցեղակրոն Համայնք»-ում:

Յուրաքանչյուր Ցեղակրոն կարող է իր առաջարկը հնչեցնել Տելեգրամյան խմբի « Առաջարկներ » բաժնում, որից հետո առաջարկը կքննարկվի « Քննարկումներ » բաժնում, որից հետո կդրվի առաջարկը քվերակության, մեծամասնության որոշմամբ առաջարկը կամ կընդունվի կամ կմերժվի: